Zovq սուպերմարկետների ցանց
Բրենդի ինքնություն
- Հաճախորդ
- Zovq supermarket chain
- Ծառայություններ
- Բրենդի կոնցեպտ, Լոգո, Ինքնության դիզայն
- Վայր
- Հայաստան
- Տարի
- 2022
Թարմություն դարակներին, թարմություն բրենդում
Նոր Զովքը Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ցանցերից է։ Ընկերությունը գործում է «Ամենօրյա ցածր գներ» սկզբունքով, և բրենդինգը կառուցվել է դրան համապատասխան։ Ցանցի հաճախորդները միջին եկամուտ ունեցող անհատներ և ընտանիքներ են, որոնք սովորաբար գնումներ են անում մեկ շաբաթվա համար։ Ընկերությունն ունի նաև տեղում գործող հացատուն։ Ավելի քան 10 տարի սուպերմարկետների ցանցն ունեցել է նույն բրենդինգը։ Braind-ի և Նոր Զովքի համագործակցության շրջանակում մշակվեց նոր, թարմ բրենդ՝ պահպանելով մատչելիության զգացումը։
Լոգոյի նկարագրությունը
Լոգոն գրաֆիկորեն ոճավորված լատինական «Z» տառն է, որի միջին մասը նմանակում է կանաչ տերև՝ թարմության խորհրդանիշ։ Լոգոն ստանում է շրջանաձև տեսք. վերևում «Since 1999», իսկ ներքևում «Zovq Supermarket» գրություններն են։ Վառ կանաչի և պարզ կարմիրի համադրությամբ գունապնակը ամենից հաճախ օգտագործվում է «ամենօրյա ցածր գների» տիպի սուպերմարկետների համար։





















