ENԱմրագրել հանդիպում
Բոլոր աշխատանքները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Բրենդի ինքնություն

Ծառայություններ
Բրենդի ինքնություն
Վայր
Հայաստան

Հայաստանի երաժշտական ալիքները

Ավելի քան 15 տարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական երաժշտության հայկական մոտեցումը ներկայացնում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ արժանանալով երաժշտական քննադատների և հանդիսատեսի ջերմ ծափահարություններին։ Թեև նվագախումբը հիմնականում կատարում է դասական երգացանկ, այն ունի յուրահատուկ, նորարարական մոտեցում նույնիսկ դասական երաժշտության նկատմամբ։ Մենք գիտեինք, որ այս տաղանդավոր նվագախումբն իր յուրաքանչյուր համերգով՝ Հայաստանում և հատկապես արտերկրում, տարածում է Հայաստանի մի մասնիկ՝ երաժշտական ալիքների տեսքով։ Հենց ձայնային ալիքները դարձան բրենդի ինքնության հիմքը։ Որպես լոգո օգտագործելով Հայաստանի քարտեզը նմանակող ձայնային ալիքներ՝ մենք փոխանցում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնական ուղերձը։ Այս սիմֆոնիկ երաժշտությունը գալիս է Հայաստանից, և դասական լինելով հանդերձ՝ այն թեթև է և նորարարական, տարբեր մոտեցումներով և ներկայացմամբ։

Մարտահրավերը

Բրենդինգային նախագծի հիմնական մարտահրավերն էր վիզուալ հաղորդակցության միջոցով հնարավորինս ճշգրիտ ներկայացնել աշխարհահռչակ նվագախումբը։ Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի վիզուալ ոճ, լոգո և բրենդինգ, որոնք առաջին իսկ հայացքից կներկայացնեին նվագախմբի բացառիկությունը, ծագման երկիրը և այն արժեքներն ու գաղափարները, որոնք նա բերում է աշխարհին։ Գունապնակի ընտրությունը բավական բարդ էր։ Բացի նվագախմբի իրական թեթևությունը ներկայացնելուց, որը կատարում է դասական և ավանդաբար ոչ «թեթև» համարվող երաժշտություն, անհրաժեշտ էր նմանատիպ ոճական լուծումներ տրամադրել նվագախմբի ոչ ստանդարտ նախաձեռնությունների համար։

Լուծումը

Լուծումը ծնվեց գաղափարների համադրությունից։ Ոգեշնչվելով երաժշտության անվերջ տարածվող ալիքներից՝ մենք պատկերեցինք Հայաստանի ոճավորված քարտեզը տարածվող ալիքների տեսքով։ Ալիքները ոճավորվեցին որպես հնգագծի գծեր, ինչը հնարավորություն տվեց գաղափարները պատկերել տարբեր կերպարներով։

Խորհրդանիշները

Տարբեր կիրառությունների համար ստեղծված խորհրդանիշներն առանձնահատուկ տեղ ունեն բրենդի ոճում։ Ինչպես լոգոն և ընդհանուր բրենդային ոճի մյուս տարրերը, խորհրդանիշները համադրում են հնգագծի գծեր, ձայնային ալիքներ և գունային անցումներ։ Բրենդինգում օգտագործվող խորհրդանիշներն ու մյուս տարրերը լրացնում են բրենդի ոճը և հնարավորություն տալիս ստեղծագործաբար մոտենալ տարբեր բրենդային նյութերի արտադրությանը։

Լոգոտիպը

Լոգոտիպը Հայաստանի տարածքի ոճավորված պատկերն է՝ ձայնային ալիքներ հիշեցնող ուրվագծերով։ Լոգոյում խորհրդանիշը տեղադրված է ձախ կողմում։ Աջ կողմում նվագախմբի լրիվ անվանումն է՝ գրված հատուկ տառատեսակով և միայն մեծատառերով։ Այս մոտեցումն ընդգծում է նվագախմբի դասական էությունը՝ միաժամանակ պահպանելով նրա արդիականությունը գունապնակի ճշգրիտ ընտրության շնորհիվ։ Բրենդինգը լոգոյի ուղղահայաց տարբերակ չի նախատեսում։

Գույները

Գունապնակի հիմքում կապույտի տարբեր երանգներն են՝ ներկայացված մուգից բաց սահուն անցումներով։ Գրադիենտը թույլ տվեց մեկ հիմնական գույնի շուրջ կառուցել ամբողջական գունային ոճ՝ խուսափելով պարզունակությունից։ Սևն ու սպիտակն օգտագործվում են որպես գունապնակն ընդլայնող գույներ։ Այս ոճը նախընտրելի է նաև լուսանկարներում։

Թիմը
Կրեատիվ ղեկավար
Eduard Kankanyan
Բրենդինգի տնօրեն
Karen Babajanyan
Նախագծի ղեկավար
Masha Hayrapetyan
Գրաֆիկ դիզայներ
Lusine Yeghunyan
Պորտֆոլիոյի դիզայներ
Lilit Avetisyan
Մոուշն դիզայներ
Lilit Avetisyan
Կոպիռայթինգ
Hrachuhi Mirozyan

Այլ աշխատանքներ

Բոլոր աշխատանքները

Ունե՞ք նման նախագիծ։ Եկեք խոսենք։