Book a meeting
Business Start

Բրենդինգ + մարքեթինգ ամբողջական փաթեթ նորաստեղծ բիզնեսների համար

Այս փաթեթը նախատեսված է նորաստեղծ բիզնեսների համար, որոնք ցանկանում են շուկա մտնել ոչ միայն լոգոյով, այլ հստակ դիրքավորմամբ, ամբողջական վիզուալ համակարգով և պատրաստի հաղորդակցման հիմքով։ Բրենդինգից մինչև ռազմավարություն և մեկնարկային քոնթենթ՝ մեկ համակարգված փաթեթում։

Տևողությունը
60 օր
Արժեքը
3.800.000֏ + ԱԱՀ

Ի՞նչ եմ ես ստանում

Ամենակարևորը, ինչ անհրաժեշտ է քո բիզնեսը սկսելու համար

Ստրատեգիա

  • Բրենդ խորհրդատվություն Էդուարդ Քանքանյանի հետԲրենդի կառուցման հիմնական ուղղությունների շուրջ։
  • Բրենդի կոնցեպտի զարգացումԳաղափարի տրանսֆորմացիան շուկայական լեզվի։
  • Դիրքավորման ընտրությունՄրցակցային առավելությունների հստակեցում։
  • Go-to-Market ստրատեգիաՇուկա մուտք գործելու քայլերի հաջորդականություն։

Բրենդինգ

  • Լոգոյի ստեղծում2 տարբերակ՝ հիմնված ռազմավարության վրա։
  • Վիզուալ ոճի մշակումԳույներ, տառատեսակներ և գրաֆիկական էլեմենտներ։
  • ԲրենդբուքԲրենդի վիզուալ կիրառման ուղեցույց։
  • Բրենդի 5 ադապտացիաԲրենդի կիրառումը իրական կրիչների վրա (օր.՝ այցեքարտ, շապիկ, պայուսակ և այլն)։

Մարքեթինգ և քոնթենթ

  • Հաղորդակցության ռազմավարությունԲրենդի հաղորդակցման ուղղության և սոց. ցանցերում ներկայության սկզբունքների սահմանում։
  • Թվային ներկայության ապահովումՍոց. հարթակների կառուցվածքի, նկարագրության և հիմնական քոնթենթ ֆորմատների մշակում։
  • Մեկնարկային քոնթենթ ստրատեգիաՄեկնարկային շրջանի հրապարակումների և վիդեո ֆորմատների գաղափարների մշակում։
  • Մեկ տիպային քոնթենթի նկարահանման աջակցությունԳաղափարից մինչև վիզուալ իրականացում։

Աջակցություն

  • Իրավական աջակցությունԱպրանքային նշանի գրանցման հայտի նախապատրաստում։
  • Արտաքին գովազդՕրենքի պահանջներին համապատասխան ցուցանակի դիզայն-նախագիծ։
  • Տեխնիկական աջակցությունՏպագրական աշխատանքների և մարքեթինգային նյութերի պատրաստման աջակցություն։

Աշխատանքային փուլեր և վճարման կարգ

  1. Առաջին փուլ

    Օնբորդինգ

    Ճանաչողական հանդիպում, պայմանագրի կնքում և ստրատեգիկ սեսիա Էդուարդ Քանքանյանի հետ։

    Տևողություն
    5 օր
    Վճարում
    50% կանխավճար
  2. Երկրորդ փուլ

    Հետազոտություն և դիզայն

    Շուկայի ուսումնասիրություն, կոնցեպտների և կոնտենտ ուղղության մշակում։

    Տևողություն
    30 օր
    Վճարում
    —
  3. Երրորդ փուլ

    Կոնցեպտի հաստատում

    Կոնցեպտների ներկայացում, մեկ փուլով ուղղումների իրականացում և ֆայլերի պատրաստում։

    Տևողություն
    15 օր
    Վճարում
    25% միջանկյալ վճարում
  4. Չորրորդ փուլ

    Հանձնում

    Ֆայլերի հանձնում, շուկա մուտքի վերջնական խորհրդատվություն և առաջին նկարահանման աջակցություն։

    Տևողություն
    10 օր
    Վճարում
    25% վերջնահաշվարկ

Լրացուցիչ ծառայություններ

Եթե ձեր բիզնեսն ունի առանձնահատուկ պահանջներ կամ ավելի լայն մասշտաբներ, կարող եք համալրել հիմնական փաթեթը հետևյալ մասնագիտացված ծառայություններով։

Նեյմինգ

Բրենդի անվան մշակում՝ հիմնված բիզնեսի դիրքավորման, շուկայական միջավայրի և ապրանքային նշանի գրանցման հնարավորության վրա։

Արժեքը՝ սկսած 450.000֏ + ԱԱՀ

Փաթեթավորման դիզայն

Ապրանքատեսակի ֆիզիկական տեսքի մշակում՝ բրենդի ընդհանուր համակարգին համապատասխան (տուփեր, տարաներ, պիտակներ)։

Միավորի արժեքը՝ սկսած 100.000֏ + ԱԱՀ

Կատալոգի / մենյուի դիզայն

Կատալոգի կամ մենյուի կառուցվածքի և վիզուալ տրամաբանության ամբողջական մշակում։

Արժեքը՝ սկսած 300.000֏ + ԱԱՀ

Տեխնիկական աջակցություն

Մատակարարների հետ աշխատանքների համակարգում, նմուշների և տպագրական գործընթացի վերահսկում։

Արժեքը՝ սկսած 750.000֏ + ԱԱՀ

Ում համար է փաթեթը

  1. HoReCa և ռեստորանային բիզնես

    Սրճարաններ, գաստրո-նախագծեր և սննդի կետեր, որոնց պետք է ուժեղ կոնցեպտ և վաճառող տեսք։

  2. Ծառայությունների ոլորտ

    Գեղեցկության սրահներ, կլինիկաներ, ստուդիաներ կամ խորհրդատվական ընկերություններ, որոնց անհրաժեշտ է ձևավորել վստահություն շուկայում։

  3. Ռիթեյլ և օնլայն առևտուր

    Հագուստի, աքսեսուարների կամ կոսմետիկայի բրենդներ, որոնք ցանկանում են հենց սկզբից ունենալ թանկ վիզուալ հաղորդակցություն։

  4. Տեղական արտադրություն

    Տեղական արտադրողներ, որոնք նպատակ ունեն ստեղծել մասշտաբավորվող բրենդ և դուրս գալ նաև միջազգային շուկա։

Մենք ստեղծում ենք բրենդներ

Ավելի քան 15 տարի Braind-ը կանգնած է Հայաստանի ամենախոշոր ու հաջողակ բրենդների թիկունքում։ Մենք օգնում ենք ընկերություններին ստեղծել սպառողների կողմից սիրված ու վստահված բրենդներ՝ համադրելով ռազմավարությունը, բրենդինգը, կոնտենտն ու մարքեթինգը։

Քո բրենդը՝ լավագույնների շարքում

Պատրաստ ե՞ս սկսել

Քանի որ մենք աշխատում ենք սահմանափակ քանակությամբ բիզնեսների հետ՝ որակն ու անհատական մոտեցումը երաշխավորելու համար, խորհուրդ ենք տալիս ամրագրել ձեր տեղը նախապես։

Արժեքը՝ 3.800.000֏ + ԱԱՀ

Ամրագրելու կամ հարցերի համար՝