Myler լեռնային հանգստավայր
Բրենդի ինքնություն
- Հաճախորդ
- Myler Mountain Resort
- Ծառայություններ
- Բրենդի կոնցեպտ, Լոգո, Ինքնության դիզայն
- Վայր
- Հայաստան
- Տարի
- 2021
MyLer. միջազգային չափանիշների ընտրություն
Myler Cluster նախագիծը ամբողջ տարին գործող լեռնային հանգստավայր է, որը գտնվում է Հայաստանի Ապարանի տարածաշրջանում՝ Արագած լեռան արևելյան լանջերին։ Բարձրորակ լեռնադահուկային հանգստավայր ստեղծելու հետազոտական և նախագծային աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին։ Որպես նախագծի կառուցապատման գործընկեր ընտրվել է կանադական Ecosign ընկերությունը, որն առաջատար է լեռնադահուկային հանգստավայրերի նախագծման ոլորտում։ Սկզբից սահմանված բարձր չափանիշները ենթադրում էին նաև միջազգային չափանիշներին համապատասխան բրենդինգ։ MyLer-ի բրենդինգում մենք առաջնորդվել ենք նմանատիպ հանգստավայրերի միջազգային լավագույն փորձով։ Ստեղծեցինք բրենդի ինքնություն, որը թույլ է տալիս ասել, որ հանգստավայրը միջազգային չափանիշներին համապատասխանում է նաև բրենդինգում։
Մարտահրավերը
MyLer Cluster բրենդինգային նախագիծն իրականացնող թիմի խնդիրն էր առաջարկել բրենդի ինքնության և դիզայնի լուծումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան և լավագույն փորձի կիրառմամբ։ Կարևոր էր ստեղծել այնպիսի բրենդինգ, որ նույնիսկ Ապարանի և Արագածի մասին առաջին անգամ լսող դահուկորդը վստահությամբ լցվեր, այդ թվում՝ բրենդինգի շնորհիվ։ Անհրաժեշտ էր նաև փոխանցել, որ նույնիսկ այստեղ՝ աշխարհի քարտեզի վրա հազիվ տեսանելի վայրում, հնարավոր է հրաշալի ժամանակ անցկացնել, քանի որ Myler-ն առաջնակարգ լեռնադահուկային հանգստավայր է։
Լուծումը
Մեր լուծումը մշակվեց միջազգային շուկան ուսումնասիրելով և այն տեղայնացնելուց հետո կիրառելով։ Կենտրոնանալով հիմնականում հարթ դիզայնի (flat design) ոճի կիրառման վրա՝ լոգոյի խորհրդանիշում պատկերեցինք Արագածի արևելյան լանջի գրաֆիկական պատկերը։ Անվանումը նշելու համար օգտագործեցինք հատուկ ստեղծված տառատեսակ։ Իսկ նույնացուցիչը ցույց է տալիս ոչ միայն գործունեության տեսակը, այլև վայրը։ Մեղմ պաստելային գույների գունապնակը փոխանցում է հանգստի կատարյալ զգացում, որն այսօր այնքան ցանկալի է։
Խորհրդանիշները
Խորհրդանիշներն օգտագործվում են որպես բրենդի ինքնության մաս՝ ներկայացնելու լեռնադահուկային տարբեր մարզաձևերը և հանգստավայրի տարբեր զբաղմունքները։ Դրանք թույլ են տալիս հնարավորությունների ողջ շրջանակը ներկայացնել հասկանալի, պարզ վիզուալ ձևաչափով։ Սա ամբողջացնում է բրենդի ինքնությունը՝ ներկայացնելով MyLer լեռնադահուկային համալիրում ակտիվ հանգստի բոլոր հնարավոր տարբերակները։

















