Derar կահույք
Բրենդի ինքնություն
- Ծառայություններ
- Բրենդի կոնցեպտ, Լոգո, Վիզուալ ինքնություն, Փաթեթավորում
- Վայր
- Հայաստան
- Տարի
- 2021
Derar-ը հարմարավետ և նրբագեղ կահույք արտադրող ընկերություն է։ Ընկերության առաքելությունն է ստեղծել գեղագիտորեն հաճելի և տարբեր ոճերի կահույքով լի միջավայր, որը կատարելապես համապատասխանում է նրբաճաշակ հաճախորդների ճաշակին։ Այս բրենդինգային նախագծի շրջանակում մենք մշակեցինք բրենդի ինքնությունը, բրենդային ոճը, լոգոտիպը և իրականացրինք բրենդի ամբողջական զարգացում՝ ցույց տալու ընկերության հաճախորդակենտրոն մոտեցումը, ոճն ու նրբագեղությունը։
Ոճավորված խորհրդանիշներ
Բրենդային ոճը հիմնված է կահույքի տարբեր իրերի ոճավորված պատկերների վրա՝ ներկայացված բրենդին բնորոշ նրբագեղությամբ և ոճի զգացումով։
Բրենդային տարրերի նման կիրառությունը լրացնում է բրենդի ինքնությունը և վիզուալ պատկերների միջոցով փոխանցում կատարելության ուղերձը։
Գույները
Derar-ի բրենդային գույների հիմքում ոսկեզօծ պղինձն է, որը կրկնում է ընկերության կահույքում հաճախ հանդիպող մետաղի գույնը։ Գույնի այս ընտրությունը պայմանավորված է նաև ընկերության կահույքի ոճով և կարգավիճակով։ Սառը, ցեմենտագույն մոխրագույնը լրացնում է մետաղական գույնը գունային գամմայում։ Այս հակադիր գույների համադրությունն ընդգծում է ներկայացվող արտադրանքի արդի և նորաձև բնույթը։ Մաքուր սպիտակն օգտագործվում է որպես երկրորդային գույն՝ ամբողջացնելով գունապնակը։
Ոճ և գեղագիտություն
Նրբագեղությունն ակնհայտ է Derar-ի բրենդային ոճի յուրաքանչյուր տարրում։ Դա ընդգծելու համար, բացի լոգոյում օգտագործվող հատուկ մշակված տառատեսակից, գովազդային և այլ տեղեկատվական նյութերի համար օգտագործում ենք նաև կլորավուն, ոճային տառատեսակ։
Մեր մշակած բրենդային հարթակի առաջարկներին համապատասխան պատրաստված գովազդային նյութերը ոչ միայն փոխանցում են ընկերության բրենդային ուղերձը, այլև ոճի և ճաշակի խորհուրդ են տալիս նրբագեղ և հարմարավետ միջավայր ստեղծելու հարցում։
Լոգոտիպը
Լոգոն բաղկացած է խորհրդանիշից, անվանանիշից և կազմակերպության նույնացուցիչից։ Խորհրդանիշը աթոռի, բազկաթոռի և մահճակալի գլխամասի գրաֆիկական պատկերների համադրություն է։ Սա ներկայացնում է ընկերության կահույքի առաջարկների բազմազանությունը։ Խորհրդանիշը պատկերված է բրենդի հիմնական գույնով։
Անվանանիշն ու նույնացուցիչը ներկայացված են սևով, իսկ որոշ կիրառություններում՝ սպիտակով։ Դրանց համար մշակվել է հատուկ տառատեսակ, որը կրկնում է լոգոյի խորհրդանիշի կորերն ու ուղիղ գծերը՝ ավելի ընդգծելով կահույքի ինքնատիպությունը։ Անվանանիշի ներքևի մասում, ավելի փոքր տառատեսակով, նույնացուցիչն է, որն ամբողջացնում է լոգոն։

















- Կրեատիվ ղեկավար
- Eduard Kankanyan
- Բրենդինգի տնօրեն
- Karen Babajanyan
- Նախագծի ղեկավար
- Gayane Margaryan
- Գրաֆիկ դիզայներներ
- Sen Olqinyan, Anush Balasanyan
- Կոպիռայթինգ
- Hrachuhi Mirozyan


