Հայաստանում Ֆրանսիական համալսարան
Բրենդի ինքնությունԿրթություն
Բրենդի ինքնություն
Կողմնացույցի կարիքը հատկապես կարևոր է այսօր, երբ այդքան շատ տարբերակների մեջ ընտրություն կատարելը այդքան դժվար է դարձել։ Կրթությունն ամենաբարդ արտադրանքն է, որը կարելի է բրենդավորել՝ հաշվի առնելով կրթական հաստատությունների ներկայացման ավանդույթները, այդ թվում՝ բրենդինգի տեսանկյունից։ Սակայն իրավիճակը փոխվել է արդի մոտեցումների կիրառման արդյունքում, երբ նույնիսկ վիզուալ հաղորդակցության մեջ մարդու և կրթության արժևորումը դառնում է ինքնության բնութագրիչ։ Հենց այս մտորումներն ենք դրել Compass-ի բրենդինգի հիմքում՝ համոզված, որ կողմնացույցը միշտ ցույց է տալիս ճիշտ ուղղությունը։
Compass-ի բրենդինգը ստեղծելիս հիմնական մարտահրավերն էր ստեղծել վիզուալ հաղորդակցություն, որը հասկանալի կլիներ և՛ ծնողների, և՛ երեխաների համար։ Անհրաժեշտ էր ընդգծել այս կրթական հաստատության յուրահատկությունը, ինչպես նաև առանձնացնել անվանումը, այստեղ սովորող երեխաների անհատականությունը և կրթության կարևորությունը այս հաստատությունում։
Լուծումը գտնվեց հենց անվանման մեջ։ Ոճավորված մարդկային կերպարներից կազմված կողմնացույցը, վառ, բայց մեղմ գույները ներկայացնում են կրթական հաստատության էությունը։ Իսկ այս կրթական հաստատության բազմակողմանիությունը ցույց տալու համար ստեղծեցինք տարբեր ոճավորված կերպարներ, որոնք բրենդի ինքնության մաս են և լավագույնս նկարագրում են Compass-ը։
Լոգոն կազմված է չորս ոճավորված կերպարներից, որոնք միասին կողմնացույց են կազմում։ Կերպարները ներկայացված են բրենդի գունապնակով։ Նրանք միմյանց կապված են գծով, որը փոխաբերական ձեռքերն են և խորհրդանշում է միասնությունը և կրթական խմբի գաղափարը։ Կողմնացույցի ներքևի մասում անվանումը գրված է մեծատառերով, իսկ ամենաներքևի տողում ներկայացված է նույնացուցիչը։ Լոգոյում ներկայացված կերպարները բրենդի ինքնության մաս են և ամբողջական բրենդինգում ներկայացված են տարբեր ձևերով։
Գունապնակը վառ գույների մեղմ տարբերակների համադրություն է։ Փիրուզագույնը, գազարագույնը, դեղինն ու կապույտը ներկայացնում են ակտիվություն, կրթություն, դինամիկա։ Սակայն հիմնական գույնը գազարագույնն է, որը գործում է որպես շարժիչ ողջ բրենդինգում։ Բրենդի համար կիրառելի են նաև դասական միագույն տարբերակները՝ սև կամ սպիտակ։





















