Ծառայություններ

UI/UX

Braind-ն օգնում է ընկերություններին արդյունավետ կառավարել իրենց իմիջն ու վաճառքները` օգտագործելով օնլայն միջավայրի ամբողջ պոտենցիալը: Մշակելով կորպորատիվ կայքեր, օնլայն խանութներ կամ բջջային հավելվածներ՝ մենք ստեղծում ենք որակապես նոր հարթակներ, որտեղ հաշվի են առնված UI-UX դիզայնի բոլոր կանոնները: Ստեղծելով պարզ, հասկանալի և հարմարավետ կայքեր` մենք թեստավորում ենք դրանք բոլոր փուլերում:

 

Կայքի մշակման փուլերը.

   • Պատվիրատուի կողմից տեխնիկական պահանջների ներկայացում,

  • Գնային առաջարկի ներկայացում,

  • Մարքեթինգային պլանավորում,

  • Կայքի կառուցվածքի պլանավորում,

  • Դիզայնի նախնական մշակում,

  • Ընթացիկ փոփոխություններ,

  • Դիզայնի վերջնական մշակում,

  • Կայքի էջադրում,

  • Ծրագրավորման աշխատանքների իրականացում,

  • Կայքի նախնական թեստավորում,

  • Կայքի կառավարման գործիքների հանձնում և ուսուցում,

  • Պատվիրատուի կողմից ինֆորմացիայի մուտքագրում,

  • Կայքի ընթացիկ սպասարկում 1 ամսվա ընթացքում: