Ծառայություններ

Ռեստորանային բրենդինգ

Ռեստորանային բիզնեսի ձախողումներից Խուսափելու համար  , որոնք տեղի են ունենում բավականին հաճախ, անհրաժեշտ է նախօրոք մտածել ամեն մանրուքի մասին: Այսօր դուք կարող եք գտնել բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես սկսել ռեստորանային բիզնես, և ինչ բնորոշ սխալներից կարելի է և պետք է խուսափել: Այնուամենայնիվ, ռեստորանների բրենդավորման թեման գործնականում չի լուսաբանվում, չնայած որ ուժեղ ռեստորանային բրենդը հաջողության հիմնական բաղադրիչներից է:

Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանում բրենդը սահմանափակվում է դեկորացիայի և զարդարանքի հասկացություններով: Նկարում ես լոգո, պատրաստում ցուցանակ, տպում այցեքարտեր, մենյուի դիզայնի մեխ դարձնում ռեստորանի անվան սկզբնատառերն ու, ահա, «բրենդը պատրաստ է»: Այն ամենը, ինչն ունի անուն և լոգո, չգիտես ինչու, կոչվում է բրենդ:

Բայց բրենդը շատ ավելի լայն հասկացություն է, որը բաղկացած է ոչ միայն տեսողական և տեքստային ատրիբուտներից: Իրականում այն կերպար է, ներկայացում և տպավորությունը, որ մարդն ունենում է վայրն այցելելիս։  Բրենդի կերպարը ձևավորվում է ոչ միայն անվան, լոգոյի և ինտերիերի շնորհիվ. սրանք միայն դետալներ են:  Հաստատության պատմությունը, գտնվելու վայրը, ճաշացանկի առանձնահատկությունները, ճաշատեսակների որակը, այցելուի վարքագիծը, սպասարկման առանձնահատկությունները, ծառայության մշակույթը. կարելի է երկար թվարկել այն տարրերը, որոնք  բրենդ են ձևավորում: Բրենդավորման հիմնական խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդյունքում ռեստորանի սեփականատիրոջ կողմից վայրի հիմքում դրված բովանդակությունը համընկնի այցելուների ստացած տպավորության հետ։

Պատահական այցելուներին հավատարիմ և կանոնավոր հաճախորդների վերածելը ցանկացած ռեստորատորի նպատակն է, ռեստորանային բիզնեսում հաջողության հասնելու հիմնաքարը: Ավելին, հավատարմությունն այս դեպքում ոչ միայն գոհունակությունն է ուտեստների գնի, որակի կամ սպասարկման արագության առումով, այլ հավատարմությունն է հենց տվյալ ռեստորանի համալիր ամբողջությանը։ Այլ կերպ ասած, ձեր բրենդի կայուն նախապատվությունը բոլոր մնացածից:

Այժմ մնում է հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, ուժեղ ռեստորանային բրենդ ստեղծելու համար:

 

•    Բրենդի ձևավորում. քայլ՝ մինչև ուղին սկսելը

Ռեստորանային բրենդի կոնցեպտի ստեղծումը դրա բացումից առաջ առավել արդյունավետ որոշումներից է: Բայց այս մոտեցման արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բրենդինգի տեխնոլոգիան և հիմնական սկզբունքները ռեստորանային բիզնեսի ամբողջ համալիրում:

•    Լսարանն ամեն ինչ է

Լսարանի դիմանկարի ձևավորումը գործընթաց է, որը տանել չի կարողանում շտապողականություն և անհիմն ենթադրություններ: Այս հարցում հիմնական գործիքները որակական և քանակական հետազոտություններն են:

•    Ստեղծում ենք հետաքրքիր ռեստորան

Քանակական հետազոտության հիման վրա թիրախային լսարան ընտրելուց հետո սկսվում է դրա ուսումնասիրության ավելի հետաքրքիր փուլ՝ որակական վերլուծությունը:

•    Ռեստորանի տեղադիրքը

Այս որոնման նպատակը քաղաքի այն տարածքների հայտնաբերումն է, որոնցում լսարանի հետաքրքրություններն ու հոբբիները լավագույնս կարող են զուգորդվել հանգստի, սննդի կամ այնպիսի վայրի հետ, որտեղ կարելի է ընկերներով նստել և զրուցել:

•    Բրենդինգ. կոնցեպտուալ հայացք

Կոնցեպտի հետ աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար այն պետք է ինչ-որ կերպ ձևակերպված լինի, որպեսզի հնարավոր լինի այն հեշտությամբ բացատրել ինչպես աշխատողներին, այնպես էլ հաճախորդներին։

•    Ռեստորանի ձևավորում

Բրենդի մտածված կոնցեպտի շնորհիվ մակերեսային սուբյեկտիվ մոտեցումը վերանում է («Դուր է գալիս, դուր չի գալիս»), և սկսվում է հատուկ լուծումների կշռադատված որոնումը. ինչպես է այս կամ այն օբյեկտը (անգամ սեղանին դրված մոխրամանն ու ատամի փայտիկը) լրացնում պատմությունը և ուժեղացնում բրենդի արժեքը:

•    Բրենդինգ և խոհանոց

Սննդի հարցում բրենդինգի խնդիրը ավելի շատ ռեստորանի կոնցեպտին համապատասխանելու հարթությանն է վերաբերում։ Շատ հաճախ հանդիպում են այս կամ այն ազգային խոհանոցի նկատմամբ դժգոհություններ ունեցող ռեստորաններ, որոնցում, սակայն, պարզապես նկատվում է բաղադրամասերի հաշվին խնայելու հակումը։

•    Արոմաբրենդինգ

Արոմաբրենդինգը դեռևս իր զարգացման փուլում է, բայց տարատեսակ բույրերի առատությունն ու առկայությունը կարող են որակապես լրացնել ռեստորանային բրենդը: