Ծառայություններ

Նեյմինգ

Բրենդի անվանման ստեղծումը ենթակա է գրանցման՝ որպես ապրանքային նշան՝ հաշվի առնելով ընկերության մարքեթինգայաին խնդիրները և բրենդի դիրքավորման ռազմավարությունը: Անվանումների ստեղծման և ընդանուր բրենդի մշակման փորձով Braind-ը հանդիսանում է շուկայի առաջատարը: Մեր կողմից ստեղծած ապրանքային նշանները մեծ տարածում ունեն շուկայում, և հավատարիմ սպառողների լսարանն ամեն տարի համալրվում է: Տվյալ բաժնում Դուք կարող եք ծանոթանալ մեր կատարած աշխատանքների հետ:   Անվանման ստեղծման փուլերը

Տեխնիկական առաջադրանք

Պատվիրատուի կողմից մանրամասն ձևակերպվում են անվանման ստեղծման կամ փոփոխման նպատակը և խնդիրները:

Շուկայի վերլուծություն

Այս փուլում ուսումնասիրվում են թե՛ տեղական և թե՛ միջազգային ընկերությունների մոտեցումներն ու ընդհանուր միտումները, ինչպես նաև բացառվում է մրցակիցների հետ նույնականացման կամ կրկնօրինակման հնարավորությունը:

Գաղափարի մշակում

Կազմվում է հավանական անվանումների նախնական ցանկ, որը հետագայում ֆիլտրվում է՝ ըստ ներկայացված մարքեթինգային առաջադրանքի: Գաղափարի մշակումը անվանման ստեղծման ամենակարևոր և պատասխանատու փուլն է, որի վրա հետագայում կառուցվում է բիզնեսի ամբողջ համակարգը:

Տարբերակների ընտրություն

Այս փուլում դուրս են բերվում բոլոր այն տարբերակները, որոնք ձայնային և ասոցատիվ չափանիշներով չեն համապատասխանում տեխնիկական առաջադրանքի պահանջներին:

Առաջնային ստուգում

Մտավոր սեփականության տվյալների բազայում ստուգվում է համապատասխան դասում անվանման հասանելիությունը: