ՌութՏիտանի Լոգո Դիզայն

Պատվիրատու: Storegear

Երկիր: Նիդեռլանդներ

Տարի: 2019

Routetitan-ը շուկայի առաջատար հարթակ է, որը զբաղվում է ուղիների օպտիմիզացման ու առաքման խնդիրներով։ Այն օգնում է բիզնեսին ընդամենը մի քանի րոպեի ընթացքում պլանավորել, օպտիմալացնել, ուղարկել և հետևել իր առաքումներին: Routetitan-ի հաճախորդների ցանկը ներառում է աշխարհում հայտնի մի շարք ապրանքանիշեր լոգիստիկայի, ինչպիսին DHL-ն է, և մանրածախ արդյունաբերության ոլորտից:

Ընկերության անվանումը և նրանց ծառայությունների շրջանակը մեզ դրդեցին՝ լոգոյում համադրելու մի քանի առանցքային սիմվոլ։ Մենք վերցրինք տիտան մարտիկների ավանդական «թևավոր» սաղավարտն ու տեղադիրքի նշանը և ստեղծեցինք լոգո, որը համապատասխանում է այս բիզնեսի պրոֆեսիոնալիզմին և գլոբալության մակարդակին: 

Related Works