Պռոշյանի Կոնյակի Գործարանի Կայքի Դիզայն

Պատվիրատու: Պռոշյանի Կոնյակի Գործարան

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Այն ընկերությունները, որոնք զգում են փոփոխություններ կատարելու ժամանակը, միշտ առաջ են անցնում մրցավազքում։ Պռոշյանի գործարանը մշտապես փոփոխություններ է կատարում և այդպիսով շարունակում է մեծացնել իր մասնաբաժինը տեղական շուկայում և մուտք գործել նոր շուկաներ նոր երկրներում: Հերթում հաջորդը մեր կողմից տարիներ առաջ ստեղծված լոգոն ու վեբ կայքն են։ Լոգոյի համար մենք հարկ համարեցինք պահպանել Պռոշյան գործարանի հիմնական շենքը ներկայացնելու գաղափարը, բայց նախագծել այն այնպես, որ վերջինս համապատասխանի տասնամյակների ընթացքում ընկերության ձեռք բերած իմիջին և հեղինակությանը:

Վեբ կայքի վերափոխման պարագայում մենք ավելի մեծ տարածք ունեինք ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար, և մենք արեցինք դա՝ այն ամբողջովին փոխելու համար: Այժմ դուք կարող եք ուսումնասիրել գործարանի պատմությունը հիմնադրման օրվանից՝ ներկայացված ժամանակահատվածների ու լուսանկարների միջոցով։ Կարող եք հեշտությամբ գտնել ձեզ անհրաժեշտ արտադրանքն ըստ կատեգորիաների կամ թերթել էջն ու ծանոթանալ ապրանքների ամբողջ բազմազանությանը՝ վայելելով հաճելիորեն կոկիկ դիզայնը հեռախոսով կամ պլանշետի էկրանին: Իսկ անհրաժեշտ տեղեկությունը չգտնելու դեպքում դուք կարող եք դա անել՝ լրացնելով կոնտակտային հատվածը:

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

UI/UX դիզայներ

Լիլիթ Գեղամյան

Related Works