Պիցցա Փարթիի Բրենդինգ

Պատվիրատու: Պիցցա Փարթի

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Պիցցա-փարթի, պիցցա-փարթի, պիցցա-փարթի։ Այս բառերն իրար հոմանի՞շ են։ Եթե ավելի խորանանք ու ասենք «Պիցցա՝ տնային երեկույթ», կարելի է միանգամայն համաձայնել, որ այս երկուսը նույնական են։ Ո՞րն է փոքրիկ տնական քեֆ կազմակերպելու համար անհրաժեշտ առաջին կետը։ Իսկ ո՞րն է արդեն սկսված երեկույթի սոված հյուրերին արագ կերպով կերակրելու միջոցը։ Իհարկե։ Պատվիրել ինստագրամյան նկարի արժանի ու սթիքերապատ տուփերով այս պիցցաներից, ֆրի ու նագեթներ։ Մենք ընտրեցինք պիցցայի բաղադրիչների ամենավառ գույներն ու «քաղցած» կարմիրը՝ համապատասխանեցնելու այն տնային երեկույթի տրամադրությանը, իսկ վերջում ավելացրինք որոշ զվարճալի նախշեր՝ փարթիի կոնցեպտն ամբողջացնելու համար։

Related Works