Պիթսա Պազտայի Լոգո Դիզայն

Պատվիրատու: Պիթսա Պազտա

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Պիցցա և պաստա՝ կատարյալ համադրություն, որը եկավ Իտալիայից ու տարածվեց աշխարհով մեկ։ Ամենահեշտ, ամենաարագ և ամենահամեղը կլինեն պիցցաները Pitsa and Pazta-ում: Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև իտալացի շեֆ խոհարարը կազմել է ճաշացանկ՝ ներառելով Մարգարիտան, Պեպերոնին, Պրոշուտոն և շատ այլ սիրելի տեսակներ, որ դուք հաճույքով ձեզ հետ կտանեք այստեղից։ Լոգոյի համար մենք վերցրինք պիցցայի կտոր, որի վրա լոլիկի թարմ ու անուշահոտ սոուսով գրեցինք Pitsa , այնուհետև վերցրինք մի քանի խողովակաձև մակարոն ու գրեցինք Pazta։ Այնուհետև ավելացրինք ռեհան և թեքությամբ «Առաքում ու փաթեթավորում տան համար» (delivery and takeaway) գրությունը։ Սա լոգոյի կատարյալ բաղադրատոմս է, եթե ուզում եք ցուցադրել ասելիքը փաթեթավորման վրա այն տուն տանելու ճանապարհին:

Related Works