Կտուր Ռեստորանի Բրենդինգ

Պատվիրատու: Կտուր ռեստորան

Երկիր: Հայաստան

Տարի: 2020

Կտուր ռեստորանի կոնցեպտն ու լոգոն ստեղծել ենք Երևանի ամենահին թաղամասի՝ Կոնդի նեղլիկ փողոցներում երկար զբոսանքների արդյունքում: Ծուռումուռ տները, դրանց տարբեր տանիքները, աստիճաններ դարձող արահետներն ու հարևանական մթնոլորտն են ոգեշնչել, որ լոգոն հենց այսպիսին լինի և թելադրել, որ ոճն այսպիսին լինի: Իրար այդքան մոտ մարդկանց կողք կողքի տների պատուհաններից եկած հարևանների եփած ճաշերի անուշ բույրերից էլ եկավ «երևանյան խոհանոց» ենթակատեգորիայի միտքը, որովհետև Կտուրում էլ մատուցելու են այն, ինչ միշտ էլ սիրվել և պատրաստվել է երևանյան ընտանիքներում տասնամյակը տասնամյակի հետևից:

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Բրենդինգի տնօրեն

Կարեն Բաբաջանյան

Նախագծերի ղեկավար

Մաշա Հայրապետյան

Կրեատիվ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Related Works