Կիլիկիա բիստրոյի բրենդինգ

Պատվիրատու: Կիլիկիա բիստրո

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Մենք վերադարձանք Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջան և հայացք նետեցինք

իշխող տոհմերի պետական խորհրդանիշներին: Ուսումնասիրելով Կիլիկիայի դերը

հայոց պատմության ու պետականության մեջ և կարևորելով 1080 թ.-ին այս

պետության կազմավորման առանձնահատկությունը՝ մենք ուշադրությունը

սևեռեցինք առ Ռուբինյան արքայատոհմի՝ Կիլիկյան թագավորության հիմնադիրների,

դրոշը։ Վերջինիս տարբերակիչ տարրն առյուծն է՝ թագավորական իշխանության և

ուժի խորհրդանիշը: Այս արքայական մթնոլորտը արտահայտվեց ինտերիերի

ձևավորման մեջ` ամբողջացնելով բրենդի վիզուալ կերպարը, որն իր մեջ համադրում

է Գյումրու դասական ինտերիերի առանձնահատկություններն ու միջնադարյան

Կիլիկիայի դղյակների ճարտարապետական տարրերը:

 

Ինտերիերի դիզայնը կատարվել է Imageman Interior & Architecture-ի կողմից։

Related Works