Ինսոմնիա Ներքնազգեստի Լոգո Դիզայն

Պատվիրատու: Insomnia Lingerie

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Ի՞նչ է անքնությունը: Դա քնի սովորական բացակայությունն է, քնելու անկարողությունը: Բայց ի՞նչը կարող է ստիպել ձեզ կորցնել ձեր քնելու ունակությունը կամ ցանկությունը: Մենք կարող ենք հուշում, ակնարկ տալ: Անքնությունը կարող է ձեզ երկուսիդ հասնել, երբ դուք ունեք ձեր մյուս «ես»-ի բանալին՝ ավելի ազատ «ես»-ի, առանց շղթաների ու արգելքների։ Այս բանալին այն ներքնազգեստն է, որի վրա պատկերված է փոքրիկ զատիկ: Ոգեշնչված լինելով այն գաղափարով, որ ձեր ցանկացած իրականությունը՝ այն իրականությունը, ուր ձեր ուրիշ «ես»-ն է, բացելու համար անհրաժեշտ է բանալի, մենք ստեղծեցինք լոգոն. փոքրիկ զատիկը կուղեկցի ձեզ դեպի այդ իրականություն։

Related Works