IDBank ռեբրենդինգ

Պատվիրատու: Անելիք բանկ

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

Արագ փոփոխվող աշխարհը ստեղծում է լուրջ մարտահրավերներ և խնդիրներ ֆինանսական հաստատությունների համար, որոնք պետք է լուծվեն բանկի կողմից՝ երկարաժամկետ հաջողության հասնելու համար: Սա է այն ուղին, որով բանկը որոշել է շարժվել և ընթացիկ արդիականացման գործընթացը հիմնված է լինելու հաճախորդների բարձրորակ սպասարկման, նորարարությունների, նոր մոտեցումների և թվայնացման վրա:

Անվան և նոր լոգոյի ընտրությունը պատահական չէր: Երեք եռանկյունաձև կորերը, որոնք կազմում են IDBank-ի պատկերանշանի հիմքը, խորհրդանշում են մատնահետքերով մարդուն տրվող եզակիությունը և շեշտում բանկի անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Բրենդի 3 նոր գույներն են սպիտակը՝ որպես բաց և թափանցիկ համակարգի խորհրդանիշ, մոխրագույնը՝ որպես անհատականության և նորարարության խորհրդանիշ, և նարնջագույն՝ որպես առաջընթացի, երիտասարդության և նոր մոտեցումների խորհրդանիշ:

Այս պահին դուք արդեն կարող եք այցելել Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում գտնվող վերանորոգված և ռեբրենդավորված մասնաճյուղեր` զգալու նոր ինովացիոն բանկային համակարգի շունչը:

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Բրենդինգի ղեկավար

Կարեն Բաբաջանյան

Գրաֆիկ դիզայներ

Անի Թարջումանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works