Հերմիտաժի Ռեբրենդինգ և Փաթեթավորման Դիզայն

Պատվիրատու: Հերմիտաժ

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

«Հերմիտաժի» նախագծի շուրջ աշխատելիս մեր դիզայներն ու նախագծի մենեջերը մի քանի մասնագիտական այց կատարեցին դեպի Երևանում օծանելիքների ամենահիասքանչ թանգարան: Բացի բույրերից «արբենալուց» և նախագծի համար ոգեշնչվելուց՝ մենք այնտեղ էինք, որպեսզի հավաքեինք թիթեղների ձևերը` դրանք ճիշտ նկարազարդելու և բրենդինգում կիրառելու համար: Վերջին անգամ «Հերմիտաժ» գնալիս ներս մտնելու կարիք չեղավ, քանի որ պարզապես անհրաժեշտ էր լուսանկարել երևանյան հին շենքը. չէինք կարող բաց թողնել կարևոր մանրուքներ, որոնք հնարավոր կլիներ օգտագործել գծային պատկերազարդումը ստեղծելիս, որն ապագայում հայտնվելու էր բրենդային նվեր-տուփերի ու թղթե տոպրակների վրա։ Պատմության ավարտին մենք ու մեր հաճախորդը լիովին բավարարված էինք՝ նկատելով Երևանի փողոցներով մեր կազմած դիզայնը կրող տոպրակներով զբոսնող մարդկանց։

Արտ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անի Թարջումանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works