Գինովկաց Ռեստորանի Բրենդինգ

Պատվիրատու: Ֆիգարո գրուպ

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Հայերենում «գինովկաց» բառ գոյություն չունի, բայց եթե այն բաժանենք երկու մասի` «գինով» ու «կաց», ապա բառացիորեն սա կնշանակի՝ «մնա գինու հետ»: Երևանում չկա կամ շատ քիչ են այն վայրերը, ուր կա հայկական ու արտասահմանյան գինիների նման բազմազանություն (հավատացե՛ք մեզ. հենց այս ձեռքերով ենք կազմել գինիների ցուցակը): Ի հեճուկս դիզայնի ու ինտերյերի որոշ բացթողումների ճանաչում ձեռք բերած այս գինետունն ուներ ամբողջական ռեբրենդինգի լուրջ կարիք։ Ուստի, մենք փորձեցինք ներդնել բոլորովին նոր կոնցեպտ՝ մասնակիորեն պահպանելով ինտերիերը: Նոր կոնցեպտը նվիրված էր որակյալ գինով աստիճանաբար հարբելու հաճելի գործընթացին: Այստեղ նույնիսկ գինու բաժակներն են հարբում. դրանք աստիճանաբար դատարկվում են, իսկ վերջինն ընկնում է այնպես, ինչպես դուք կանեիք՝ այդքան բաժակից հետո։ Կարող եք նկատել այդ պատկերը թարմացված ինտերիերում և բրենդավորված էլեմենտներում: Լոգոն իրենից ներկայացնում է բաց գինու շիշ, որին անգլերենով ու հայրենով գրված է՝ «Գինովկաց»։

Բրենդինգի ղեկավար

Կարեն Բաբաջանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Գրաֆիկ դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Գրաֆիկ դիզայներ

Նարեկ Ասրյան

Related Works