Ֆրունզիկ Գինու Լեյբլի Դիզայն

Պատվիրատու: Պռոշյանի կոնյակի գործարան

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Ֆրունզիկը՝ կինոյի և թատրոնի մեծագույն դերասանը, խաղաց կատակերգություն, բայց ապրեց ողբերգական էջեր: Այն, ինչն ավելի մեծ էր դարձնում այս դերասանին, դա մի ամբողջ ազգի անկասկած և անհերքելի սերն էր նրա հանդեպ: Այդ իսկ պատճառով մեզնից շատերը ցանկանում են վերակենդանացնել դերասանին և հիշողությունը վառ պահել՝ նոր գաղափարների և նախագծերի միջոցով: Պռոշյանի կոնյակի գործարանը ստեղծեց «Ֆրունզիկ» անունով նոր գինի, որի համար մենք մշակեցինք պիտակ: Օգտագործեցինք Ֆրունզիկի հայտնի դիմագծերը՝ ոճավորելով դրանք, բայց պահելով նույնքան ճանաչելի: Կարևորագույն կետերից էր ոսկեգույն փայլաթիթեղով ռելիեֆային պրոֆիլը, որը վերջնական տեսքի բերեց գաղափարը։

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անյա Անդրանիկյան

Related Works