Ֆորտունա Հոում խանութ-սրահի բրենդինգ

Պատվիրատու: Fortuna Home & Country House

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

«Ֆորտունա»-ն այն վայրն է, որտեղ կարող եք ձեռք բերել ցանկացած իր ձեր տունը

տաքուկ և հարմարավետ դարձնելու համար: Այստեղ ներկայացված են ավելի քան 30

իտալական ապրանքանիշեր, որոնք խոստանում են տունը դարձնել ժամանակակից և

նրբագեղ, ուստի «Ֆորտունա» ապրանքանիշն ինքնին պետք է լինի ամբողջական և

ունենա իր ճանաչելի վիզուալ ինքնությունը: Մենք դուրս բերեցինք ապրանքանիշի

առանցքային, «բանալի» տարրը, որը կբացի ձեր բարեկարգված և ժամանակակից

տան դուռն ու կուղեկցի ձեզ դեպի նոր կյանք: Լոգոյի մեջ առանձնանում է բանալու

պատկերը, որն առկա է նաև բրենդային նախշի մեջ։ Իսկ իտալական դրոշը լոգոյի

մասն է կազմում` արտահայտելու ներկրվող բրենդի ծագումն ու արմատները:

Related Works