Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի բրենդինգ

Պատվիրատու: Fashion & Design Chamber of Armenia

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

«Ես սիրում եմ սևը, քանի որ այն ամրապնդում է, նախագծում և հաղորդում յուրատեսակ ոճ...», - ասեցմի առիթով Իվ Սեն Լորանը։ Ուստի կարո՞ղ ենք արդյոք ընտրել ցանկացած այլ գույն՝ սևից բացի, որպես լոգոյի և ֆիրմային ոճի հիմք: Իհարկե՝ ոչ: Բայց մենք նաև գիտենք, որ «կանայք, ովքեր հագնում են սև, ապրում են գունեղ կյանքով», ինչին ականջալուր լինելով, այնուամենայնիվ, ավելացրինք որոշ վառ գույներ։ Գունեղ երկրաչափական մարմինները, որոնք կազմում են «F» (Fashion) տառը, պատկերում են ստեղծագործական մոդելավորման գործընթացի արդյունքում թողնված բծերը, ինչպես նաև արտացոլում են Նորաձևության և դիզայնի պալատի հիմնական նպատակը. միավորել երիտասարդ դիզայներներին մի տանիքի ներքո` նպաստելու Հայաստանում նորաձևության զարգացմանը: Հայաստանում Պալատի կողմից կազմակերպված առաջին նորաձևության ֆորումի համար ստեղծել ենք մի շարք պաստառներ՝ սերտորեն համագործակցելով կառույցի հիմնադիրների հետ: Դիզայնի հիմքում ընկած կոնցեպտը կայանում էր նրանում, որ Հայաստանի առավել հայտնի արձանները հագնեն Պալատի անդամը հանդիսացող դիզայներների և չանդամակցող արտիստների կողմից ստեղծված մոդայիկ առօրյա հագուստը։

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Տոմա Մովսիսյան

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works