Էրեբունի-Երևան 2800 բրենդինգ

Պատվիրատու: Երևանի քաղաքապետարան

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

Ապշել կարելի է, թե որքան շատ իմաստալից և կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում 2018 թվականին, սակայն դրանց շարքում առանձնանում է մի կարևորագույն ու երկար սպասված իրադարձություն՝ Երևանի 2800-ամյակը: Պարզապես պատկերացրե՛ք 2800 տարվա պատմություն և հազարավոր սերունդներ ունեցող քաղաք: Այն մեր ընկերության համար ոգեշնչման հսկայական աղբյուր է, ուստի մենք ստեղծեցինք ոչ միայն մեր քաղաքի գունագեղ պատկերազարդումը, այլև «Երևան» անունը կրող նորաձև տառատեսակ: Մենք պատկերեցինք ճարտարապետական հուշարձաններ և շենքեր, որոնք ավելին են, քան ուղղակի քարից կառուցված շինություններ: Դրանք գեղեցկացնում են մեր քաղաքի առօրյան: Այսպիսով, մեր պատկերազարդումն ընդգրկում է հին հայկական սեպագրերը, քաղաքի սիրտը համարվող Երևանի քաղաքապետարանը և Հանրապետության հրապարակը: Ավելին, մենք պատկերեցինք «Վերածնված Հայաստան» հուշարձանը, քանի որ այն խորհրդանշում է ազատություն և իմաստություն: Braind ընկերությունը սպասում է նոր, պայծառ իրադարձությունների, ինչը Երևանը կդարձնի առավել մթնոլորտային, ջերմ և գրավիչ:

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անի Թարջումանյան

Related Works