Դուբլին Բեսթ Ֆրայս ռեստորանի բրենդինգ

Պատվիրատու: Դուբլին Բեսթ Ֆրայս

Երկիր: Իռլանդիա

Տարի: 2019

Ի՞նչը կարող է ավելի կանաչ ու պահպանողական լինել, քան Իռլանդիան։ Քիչ բան,

այնպես չէ՞։ Գուցե միայն նրանց հավերժ պահպանողական ու պայման չճանաչող

սերը կարտոֆիլի չիպսերի հանդեպ։ Մենք ավելի խորացանք՝ տեղեկություն

ստանալու Իռլանդիայի պատմության, բնաշխարհի, ճարտարապետության,

մշակույթի ու խորհրդանիշների մասին։ Ապա սիրահարվեցինք այս բրենդային

կանաչին, տոկուն ազգին և ամրոցերի աշտարակներին: Ուստի, պատրաստեցինք

լոգոն իռլանդական, ամուր ու ճանաչելի լինելու լավագույն ավանդույթներին

համապատասխան։ Լոգոյում համադրված են ամրոցի աշտարակն ու ֆրիի

յուրօրինակ փաթեթավորումը։ Ավելացվել են նաև որոշ դետալներ, ինչպիսիք են

սավառնող թռչունները, որոնք ամբողջացնում են պատկերը։

Related Works