Cofi Cofi սուրճի փաթեթավորում

Պատվիրատու: Cofi Cofi սուրճ

Երկիր: Հայաստան

Տարի: 2017

Գունային գամմա:

Եթե դուք ուսանող եք, գրասենյակային աշխատող, պատրաստի սուրճի կամ էլ լավ փաթեթավորված իրերի սիրահար, փորձե՛ք սա:

«Cofi Cofi» սուրճի երեք տեսակ կա. հասարակ սառը սուրճ 2-ը 1-ում, սուրճ 3-ը 1-ում՝ կաթով և կապուչինո: Առաջինն այն մարդկանց համար է, ովքեր ժամանակ չունեն, բայց, փոխարենը, ունեն վերջնաժամկետներ՝ աշխատանքն ավարտելու, կուրսայինը ներկայացնելու համար։ Այն նաև փրկություն կլինի նրանց համար, ովքեր պարզապես պետք է «անքուն» գիշերվանից հետո արթուն մնան դասերին: Երկրորդն ուղղած է այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց հանգստի խաղաղ պահերն անցկացնել սուրճը վայելելով, կամ նրանց, ովքեր օրվա ընթացքում այնքան բաժակ սուրճ են խմում, որ մի փոքր կաթի կարիք ունեն՝ ամբողջովին կոֆեինացված չդառնալու համար: Եվ, իհարկե, մեր սիրելի կապուչինոն: Նպատակը ձեր հագեցած օրն ավելի պայծառ դարձնելն է՝ մինչ դուք ամենօրյա խնդիրների իրագործման ճանապարհին եք: Մենք հավաքեցինք այդ բոլոր պահերը, որոնցում ամեն օր մի փոքր սուրճ ենք ուզում, և ստացանք այս փաթեթավորման դիզայնը՝ որպես արդյունք:

Related Works