Քոֆիսի Բրենդինգ

Պատվիրատու: Արիես Ժամանակակից Ճաշարան

Երկիր: Հայաստան

Տարի: 2018

Գունային գամմա:

Aries-ը՝ ճաշելու ամենահարմար և համեղ վայրերից մեկը, բացեց սուրճի կրպակ, որն, անշուշտ, շատ սպասված կետ էր բիզնես կենտրոնում: Aries-ի հաճախորդների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, որոնք նույն Coffice-ի պոտենցիալ հաճախորդներն են, գրասենյակային աշխատողներն են, ուստի ակնհայտ է, թե ինչպես և ինչու ենք ընտրել այդ անվանումը: Ինչ վերաբերում է լոգոյին, ապա մենք ստացանք «մեկ գավաթ սուրճ» առաջին «c» և «o» տառերով, քանի որ համաձայն ենք #ՍուրճնԱռաջնահերթ մտածելակերպի հետ: Բրենդի հիմնական գույները դեղինը և սևն են՝ պայծառ և կենսախինդ, ինչպիսին դառնում է սպիտակօձիքավորների կյանքը մի բաժակ լավ սուրճից հետո (առնվազն՝ որոշ ժամանակով):

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Related Works