ՔՈԱՖ ռեբրենդինգ

Պատվիրատու: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)

Երկիր: Հայաստան

Տարի: 2020

Գունային գամմա:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) (անգլ.՝ Children of Armenia Charitable Fund (COAF)), ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացումն է: Աշխատելով հիմնականում տեղի երեխաների և երիտասարդների հետ՝ ՔՈԱՖ-ը ծրագրեր է իրագործում կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում: ՔՈԱՖ-ը նաև հանձն է առել բարելավելու գյուղական ավելի քան 120 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցների, բուժկետերի, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների, դպրոցական ճաշարանների, ստեղծագործարանների, ճանապարհների և ոռոգման համակարգի նորոգումը, խաղահրապարակների ու մարզահրապարակների հիմնումը։

COAF- ի չորս հիմնասյուները հիմք հանդիսացան լոգոյի ստեղծման համար`երեխա և ընտանիք, կրթություն, տնտեսական զարգացում և առողջություն: Յուրաքանչյուր սյուն ունի իրեն բնորոշ ձևն ու պատկերը, որը միևնույն ժամանակ COAF-ի տառերից մեկն է: Սկսելով «C»-ից և համապատասխանաբար շարունակվելով՝ կլորացված անկյուններով շեղանկյունը ցույց է տալիս այն միջավայրը, պայմանները և մթնոլորտը, որում երեխան մեծանում է՝ շեշտելով երջանիկ մանկության կարևորությունը որպես անկյունաքար մարդու կյանքում: Կրթությունն ունի իր նշանակալի դերն ու ուժը անհատականությունը ձևավորելու, անձի կտրուկ անկյունները հղկելու և նրան որպես անհատի և պրոֆեսիոնալի ամբողջականություն դարձնելու: Տնտեսական զարգացումը կապված է առաջնային և երկրորդային կարիքների բոլոր մակարդակների բավարարման և աճի հետ, այնպես որ այն եռանկյուն է: Իսկ սիրտը միանշանակ խորհրդանշում է առողջությանը և հոգատարությունը: Այս պատկերներից-տառերից կարելի է կառուցել նաև աղջկա և տղայի կերպարները:

Արտ-տնօրեն և դիզայներ

Անի Թարջումանյան

Նախագծի ղեկավար

Մաշա Հայրապետյան

Կրեատիվ տնօրեն

Էդուարդ Քանքանյան

Related Works