Կանապեա Քեյթերինգ ընկերության բրենդինգ

Պատվիրատու: Կանապեա Քեյթերինգ ընկերության

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Կանապեն նախուտեստի տեսակ է՝ փոքրիկ ու հաճախ դեկորատիվ ուտեստ, որը հացի

փոքրիկ կտոր, շերտավոր խմոր կամ քրեքեր է՝ պատված նրբահամ ուտելիքով։ Այն

սովորաբար պահում են մատներով և ուտում, ինչպես ասում են, մեկ մոտեցմամբ։ Մեկ

պատառ ու ձեզ պարզ է դառնում՝ միջոցառումը հաջողված է, թե ոչ։ Քանի որ այս

փոքրիկ ուտեստը նման վճռական նշանակություն ունի ցանկացած իրադարձության

համար, «Կանապեա Քեյթերինգ»-ը մշտական պահանջարկ է վայելում: Սակայն այն

բանից հետո, երբ հյուրերն ու պոտենցիալ հաճախորդները ճաշակել են կանապեները,

առավել կարևոր է ունենալ անուն և վիզուալ կերպար, որը հեշտորեն կմտապահվի

այն մարդկանց կողմից, ովքեր իրենք կցանկանան նման երեկույթ կազմակերպել։

 

Մենք վերցրինք դասական կանապեի առավել տարածված բաղադրատարրերն ու

կազմեցինք մեր գրաֆիկան, որը պետք է տեղակայվի սննդի կազմակերպմամբ

(catering) զբաղվող ընկերության փաթեթների ու այլ իրերի վրա։

Related Works