Օլ Այս Օն Մի Հուկա Բարի Բրենդինգ

Պատվիրատու: Օլ Այս Օն Մի Հուկա Բար

Երկիր: Հայաստան

Տարի: 2019

Գունային գամմա:

Բոլորը հետևում են ինձ... բոլորը հետևում են քեզ։ Դու իրադարձությունների էպիկենտրոնում ես: Դու կենտրոնն ես: Եսասիրությա՞ն է նմանվում: Հետո ի՞նչ։ Եթե դու դա ուզում ես, ուրեմն կստանաս:

Սա էր հայեցակարգն ու ոգեշնչման աղբյուրը՝ ստեղծելու Երևանում նոր բացված հուկա-բարի բրենդինգը: Մենք օգտագործեցինք «աչքեր» և համարձակ մաջենտա գույնը՝ ընդգծելու բովանդակությունը, ու ավելացրինք որոշ նեոնային գույներ՝ պնդելու, որ լուրջ ենք տրամադրված։ Բրենդինգի փուլից հետո լոգոյի «աչքը» ներխուժեց ինտերիեր՝ պահպանելու այն զգացումը, որ, ի վերջո, բոլոր աչքերը քո վրա են այն պահից, երբ ոտք ես դնում բար։ Լոգոն ի սկզբանե արվել է հայատառ և միայն դրանից հետո է ստեղծվել անգլերեն տարբերակը: «Աչքերից» բացի՝ բրենդին հատկանշական են ծխի ուրվագծերը, որոնք ամբողջացնում են բրենդինգը։

Արտ տնօրեն և դիզայներ

Էդուարդ Քանքանյան

Բրենդինգի ղեկավար

Կարեն Բաբաջանյան

Գրաֆիկ դիզայներ

Նարեկ Ասրյան

Գրաֆիկ դիզայներ

Անուշ Ալեքսանյան

Պրոյեկտ մենեջեր

Մաշա Հայրապետյան

Related Works